Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ուկրաինական եկեղեցու առաջնորդը պաշտոնապես ստանձնել է գահը

Ուկրաինական եկեղեցու առաջնորդը պաշտոնապես ստանձնել է գահը
03.02.2019 | 16:08

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու միտրիոպոլիտ Եպիֆանին ստանձնել է իր գահը: Այդ մասին տեղեկացնում է «112 Украина»-ն:

Նշվում է, որ այս պահից սկսած նա պաշտոնապես ստանձնել է Կիևի ու համայն Ուկրաինայի հոգևոր առաջնորդի պաշտոնը:

Աղբյուրը գրում է նաև, որ հիմնական արարողությունը՝ հովվապետական պատարագը, տեղի է ունեցել Կիևի Սուրբ Սոֆիա տաճարում: Պատարագին ներկա է եղել Ուկրաինայի նախագհ Պյոտոր Պորոշենկոն, ինչպես նաև հյուրեր Կոստանդուպոլսի պատրիարքությունից և ուկրաինական սփյուռքից:

Հավելենք, որ ուկրաինական եկեղեցու առաջին պատարագը մատուցել է դեռևս հունվարի 7-ին կրկին Սուրբ Սոֆիա տաճարում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին դեռ հոկտեմբերին, երբ պատրիարք Բարդուղիմեոսը չեղյալ էր հայտարարեց 17-րդ դարում ընդունված որոշումը, որով ուկրաինական եկեղեցին անցնում էր Մոսկվայի հովանու ներքո, աամբողջությամբ խզել է միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ